«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մեկ ամիս եւ մեկ շաբաթ է` «Սպայկա» ընկերության 20 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ բեռնված Հայաստանից Արցախ ուղարկվող մոտ 400 տոննա բեռով։ Ճիշտ է` հայտարարվեց, որ փչացող ապրանքներ չկան այնտեղ, սակայն ընկերությունը, ըստ էության, մեծ վնասներ է կրում այդ փիառ-ակցիայի արդյունքում: Ու դեռ հայտնի էլ չէ, թե որքան կմնան այնտեղ։
Ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մհեր Ղազարյանը երեկ մեզ հայտնեց, որ մեքենաները պետությանը տրամադրվել են բացառապես անվճար հիմունքներով, եւ իրենց ընկերությունն է հոգում այդ բեռնատարների վարորդների պարապուրդի եւ մյուս ծախսերը: «Որքան անհրաժեշտ է, այնքան էլ կմնան»,- ասաց Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե մինչեւ երբ են պատրաստվում մնալ Կոռնիձորում։ Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում իրենց բեռնատարների ծառայության արժեքը որքա՞ն է, Ղազարյանն ասաց, որ Հայաստանում իրենք ծառայություն չեն իրականացնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը